Ֆրանսիայի ԱԳՆ-ն հավաստիացնում է, որ երկու նախարարի ստորագրած փաստաթուղթը չի արգելում համագործակցությունը Արցախի հետ

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանն իրենց վրդովմունքն են հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերին նախարարությանը՝ Արցախի հետ համագործակցությունն արգելող վերջերս ընդունված փաստաթղթի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նոր հառաջ» թերթը, CCAF-ի համանախագահներն այս մասին նշել են Ֆրանսիայի ԱԳ նախարարության ԱՊՀ-ի, անվտանգության և ռազմավարական հարցերով խորհրդական Կիյոմ Օլանիեի հետ հանդիպմանը՝ հուլիսի 28-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն կատարած այցի ժամանակ:

Հայկական պատվիրակության անդամները հիշեցրել են Լեռնային Ղարաբաղի դժվարին կացության մասին և ընդգծել ռազմատենչ Ադրբեջանի կողմից կղզիացված վիճակից դուրս գալու իրավունքը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի և Ֆրանսիայի ներքինգործերինախարարԲեռնար Կազնյովի ստորագրած փաստաթղթով «ֆրանսիական տեղական կառավարման մարմիններին արգելվում է համագործակցության պայմանագիր կնքել Ֆրանսիայի կառավարության կողմից չճանաչված միավորների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հետ»:

Օլանիեն նշել է, որ նշված փաստաթուղթն արգելում է Ֆրանսիայի կողմից չճանաչված հողատարածքներն օրինապես ճանաչել որպես անկախ պետության պատկանող տարածքներ: «Սակայն դա չի նշանակում, որ չի կարելի հարաբերություններ հաստատել և դրանք զարգացնել այդ տարածքների հետ»,-ասել է Ֆրանսիայի ԱԳՆ աշխատակիցը: Օլանիեն հանձն է առել հանդիպել ներքին գործերի նախարարի հետ «հարցը հստակացնելու, նախկին փաստաթղթի հետ կապված սխալ մեկնաբանությունները կասեցնելու համար»:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա