Life

Մայքլ Ջեքսոնի ձեռնոցն աճուրդում վաճառվել է գրեթե 65 հազար դոլարով

1 րոպեի ընթերցում

Մայքլ Ջեքսոնի ձեռնոցն աճուրդում վաճառվել է գրեթե 65 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի փոփ-երգիչ Մայքլ Ջեքսոնի սպիտակ ձեռնոցը, որը նա կրում էր իր ելույթների ժամանակ, առցանց աճուրդում վաճառվել է 64.8 հազար դոլարով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, աճուրդը կազմակերպել էր Լոս Անջելեսի «Նեյթ Սանդերս» (Nate D. Sanders) աճուրդի տունը: Ձեռնոցի նախնական գինը եղել է 20 հազար դոլար: Աճուրդի հաղթողի անունը չի հաղորդվում:

Ջեքսոնը մեկ սպիտակ ձեռնոցով ելույթ է ունեցել 1983 թվականին: Երբ ավելի ուշ նրան հարցրել են դրա մասին, նա պատասխանել է. «Ինչու մեկ ձեռնո՞ց: Որովհետև դա ավելի հետաքրքիր է, քան երկուսը»: 1984-ին Ջեքսոնը ձեռնոցը նվիրել է նկարիչ Փոլ Բեդարդին:

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականին` 51 տարեկանում: Նրա Thriller ալբոմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենավաճառված ալբոմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում