Life

One Direction խումբն առաջին երգն է թողարկել առանց Զեյն Մալիքի մասնակցության

1 րոպեի ընթերցում

One Direction խումբն առաջին երգն է թողարկել առանց Զեյն Մալիքի մասնակցության

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: One Direction փոփ-խմբի երաժիշտ Լիամ Փեյնսը տեղեկացրել է, որ խումբը նոր երգ է թողարկել: Billboard հրատարակությունը գրում է, որ երգի ձայնագրմանը չի մասնակցել խումբը լքած Զեյն Մալիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Drag Me Down» սինգլը հրապարակվել է iTunes-ում: Gazeta.ru-ն հիշեցրել է, որ ավելի վաղ, ընթացիկ շաբաթ, Մալիքը պայմանագիր է ստորագրել Turn First Artists պրոմոընկերության և RCA Records լեյբլի հետ` այդպիսով սկսելով սոլո-կարիերա: Այս տարվա մարտին Մալիքը լքել էր խումբը, ընդգծելով, որ իր կյանքը շարժվում է «ավելի քան մեկ ուղղությամբ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում