Փոլ Մակքարթնին Ջոն Լենոնի հետ հորինած տասնյակ երգեր է մոռացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտ, «Beatles» խմբի նախկին անդամ Փոլ Մակքարթնին «The Evening Standard»-ին տված հարցազրույցում պատմել է, որ տասնյակ երգեր, որոնք նա հորինել է խմբի առաջնորդ Ջոն Լենոնի հետ, կորել են:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մաքարթնին նշել է, որ ժամանակակից երաժիշտներին մոռանալու դեմ պայքարում օգնում են բարձր տեխնոլոգիաները։

«Ակնթարթային ձայնագրող սարքավորումները փոխել են երգեր ստեղծելու գործընթացը։ Օրինակ՝ մենք Ջոնի հետ նման բաներ չենք ունեցել, և մենք կարող էինք գրել երգը և մոռանալ այն։ Եթե հաջորդ օրն առավոտյան այն հնարավոր չէր լինում հիշել, ապա այլևս երբեք չէր հայտնվում հիշողության մեջ։ Այնպես որ, ստիպված էինք լինում ստեղծել հեշտ հիշվող երգեր, որպեսզի չկորցնենք դրանք»,- նշել է երաժիշտը։

«Մենք նույնիսկ ձայնագրիչ չենք ունեցել։ Այժմ այդ դերը հեշտությամբ կատարում է հեռախոսը։ Կարելի է երգ հորինել, աշխատել նրա վրա, հիշել՝ ինչպես հարկն է և անմիջապես ձայնագրել: Հեռախոսը ձեռքիս իմ գլխում միլիոնավոր երգերի հնարավոր ձայնագրություններ են պտտվում»,- ասել է երգիչը։

Gazeta.ru-ն հիշեցնում է, որ Փոլ Մակքարթնին «Գրեմի»-ի տասնվեցակի դափնեկիր է, «Beatles» խմբի հիմնադիրներից, ինչպես նաև Rolling Stone-ի վարկածով երաժշտության պատմության մեջ աշխարհի լավագույն բաս-կիթառահարներից մեկը: Այս ամառ նա դարձել է 73 տարեկան:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում