Հասարակական

«Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը». «France 2»-ն Արարատի մասին ռեպորտաժ է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը». «France 2»-ն Արարատի մասին ռեպորտաժ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական հանրային «France 2» հեռուստաալիքը բիբլիական Արարատ լեռան մասին ռեպորտաժ է պատրաստել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հեռուստաալիքի կայքը, «Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը» ռեպորտաժում նշվում է, որ հայերը երկրպագում են հինավուրց հրաբուխին, որն աշխարհում հետաքրքրություն է վայելում: «France 2»-ի թիմն այցելել է այն տարածքը, որտեղ, ըստ լեգենդի, հանգրվանել է Նոյյան տապանը: Հարյուրավոր արշավորդներ, այդ թվում հայեր, ամեն ամառ փորձում են բարձրանալ այս լեռը:

«Արարատ լեռը մեր կյանքի մի մասն է: Այն մեզ համար ոչ միայն լեռ է, այլ՝ ավելին»,- ասել է հայ արշավորդ Վարդան Կյուրումյանը:

Հեռուստաալիքն ընդգծում է լեռան նկատմամբ հայերի պաշտամունքը և նշում, որ Հայաստանում Արարատ անունն ամեն տեղ է. գործարանի տանիքին, հյուրանոցների վերնաճակատներին և նույնիսկ ծխախոտի տուփին: «France 2»-ը հավելում է, որ լեռան և այն երկրպագողների միջև երկկողմանի փակ սահման կա: Հայաստանը և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, և Արարատին հասնելու համար հայերն ստիպված են անցնել Վրաստանի տարածքով: Ռեպորտաժում հնչում է նաև հայկական երաժշտություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում