Սպորտ

Սերխիո Ռամոսը կերկարացնի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ մինչև 2020թ.

1 րոպեի ընթերցում

Սերխիո Ռամոսը կերկարացնի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ մինչև 2020թ.

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի իսպանիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը կերկարացնի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ:«Արմենպրես»-ի հաղորրդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca-ն` փաստելով, որ ֆուտբոլիստը կերկարացնի պայմանագիրը մինչև 2020 թվականը: Կողմերն այդ մասին պաշտոնապես կհայտարարեն մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թեպետ Ռամոսը հանդիպել էր «Ռեալ»-ի ղեկավար Ֆլորենտինո Պերեսի հետ, այնուամենայնիվ, իսպանացին որոշել է հեռանալ մայրաքաղաքային ակումբից: Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ անգլիական մի քանի ակումբներ հետաքրքված են իսպանացի ֆուտբոլիստով, և որ Ռամոսը պահանջում է «Ռեալ»-ից տարեկան 10 միլիոն աշխատավարձ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում