Պլատինին կարող է համատեղել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնները
1 րոպեի ընթերցում
![Պլատինին կարող է համատեղել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/813672.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ու Եվրոպական ֆեդերացիայի (ՈՒԵՖԱ) կանոնադրությունները թույլ են տալիս համատեղել ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի հետ:
«Կանոնադրությունը թույլ է տալիս, որ կառույցների ղեկավարությունը համատեղվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնել է՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցմանը: ՈՒԵՖԱ-ի նախագահը պաշտոնապես հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների իր մասնակցության մասին:
Յոզեֆ Բլատերը 2015թ. մայիսի 29-ին կայացած ընտրությունների արդյունքներով վերընտրվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Սակայն 4 օր անց ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի մասին խոսակցությունների համապատկերում նա հայտարարեց հրաժարականի մասին: ՖԻՖԱ-ն արդեն հաստատել է, որ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2016թ. փետրվարի 26-ին: