Հայաստանը կարևորում է Իրաքյան Քրդստանի հետ երկկողմ կապերի ընդլայնումը. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 29-ին ընդունել է Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ նրա այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի և Իրաքի, մասնավորապես, Իրաքյան Քրդստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով, Հայաստանը կարևորում է Քրդստանի հետ երկկողմ կապերի ընդլայնումը, և այդ մասին է վկայում նաև մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը:

Ալի Սինդին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի անունից ջերմ ողջույններ և բարեմաղթանքներ փոխանցել ՀՀ վարչապետին, կառավարությանը և հայ ժողովրդին: Նա նշել է, որ Քրդստանը շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների խորացմամբ, և իր այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և հայ գործընկերների հետ քննարկել գործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ակտիվացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտումը: Տնտեսական ներուժի լիարժեք իրացման առումով երկուստեք կարևորվել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, հայ և քուրդ գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատումը, գործարար համաժողովների և հանդիպումների կազմակերպումը:

Նշվել է, որ միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2015թ. աշնանը Բաղդադում, և այն հնարավորություն կտա քննարկել երկկողմ համագործակցության կոնկրետ ուղղություններ և կյանքի կոչել գործնական ծրագրեր: Կողմերը նաև բարձր են գնահատել փոխհարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ Հայաստանի և Իրաքի դեսպանությունների ջանքերը:

Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիին է փոխանցել իր ջերմ ողջույնները:

Հայերեն English

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը