Տարածաշրջանային

Ադրբեջանը հայտնվել է հարեւանների հետ վատ հարաբերություններ ունեցող երկրների հնգյակում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հայտնվել է հարեւանների հետ վատ  հարաբերություններ ունեցող երկրների հնգյակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտրալիայի Institute for Economics and Peace կազմակերպությունը հրապարակել է հարեւանների հետ ամենալարված հարաբերություններ ունեցող երկրների վարկանիշային ցանկը, որում Ադրբեջանը նշված է առաջին հնգյակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ երկրների վարկանիշը կազմելու համար ինստիտուտի աշխատակիցներն առաջնորդվել են մի քանի չափանիշներով (հատկապես` կայունության) եւ իրավիճակը գնահատել 1-ից 5 միավոր համակարգով:

Հարեւանների հետ ամենակարված հարաբերություններ ունեցող երկրների առաջին 5 հորիզոնականում են Ուկրաինան, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Լիբանանը եւ Ադրբեջանը, որտեղ իրավիճակն ինստիտուտը գնահատել է 5 միավոր:

Իրավիճակը 4 միավոր է գնահատվել 11 երկրներում, որոնք են Հարավային Սուդանը, Սոմալին, Սուդանը, Պակիստանը, Լիբիան, Հարավային Կորեան, Իսրայելը, Էրիթրեան, Իրանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Հայաստանը: ԱՄՆ-ն եւ Ռուսատանը գնահատվել են որպես իրավիճակով 3 միավոր ունեցող երկրներ: Դանիան, Նոր Զելանդիան, Իսլանդիան եւ Շվեյցարիան հարեւանների հարաբերությունների իրավիճակով գնահատվել են 1 միավոր եւ համարվել հարեւանների հետ ամենակայուն հարաբերություններ ունեցող երկրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում