Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/20/KyDnlAlF3NYR992cXu7ubkYZCrARt3DT5C5Gq7Mi.webp)
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ТАСС-ը:
ԲՐԻԿՍ-ին միանալու պաշտոնական Բաքվի ցանկությունն արտացոլվել է Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական փոխգործակցություն հաստատելու մասին համատեղ հռչակագրում, որն ընդունվել է հուլիսի սկզբին Աստանայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում:
ԲՐԻԿՍ-ը Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և այս տարի նրանց միացած Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրանի, Եգիպտոսի և Եթովպիայի միջպետական միավորում է: