Նեյմարը ցանկություն ունի մասնակցելու Ռիոյի Օլիմպիական խաղերին
1 րոպեի ընթերցում
![Նեյմարը ցանկություն ունի մասնակցելու Ռիոյի Օլիմպիական խաղերին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/813484.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Նեյմարը ցանկություն ունի մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերին:
«Ես արդեն իմ որոշման մասին տեղյակ եմ պահել «Բարսելոնա»-ի ղեկավարությանը, որ ցանկություն ունեմ օգնել հավաքականիս Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում: Չեմ ուզում բաց թողնել ազգային թիմի ոչ մի հանդիպում: Մեծ ցանկություն ունեմ Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալ և ուրախացնել հայրենակիցներիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նեյմարի խոսքերը մեջ է բերում Goal կայքը:
Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից, մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդակների հավաքածուները համար: Ռիոյի Օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող են վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս: