Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել
1 րոպեի ընթերցում
![Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/813474.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, ռուսական «Վոլգա» ակումբի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը սրունքի վնասվածք է ստացել:
«Արթուր Սարկիսովը սրունքի թաթի վնասվածք ստացավ, ես լիահույս եմ, որ նրան կհաջողվի շուտափույթ ապաքինվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վոլգա»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի խոսքերը մեջ է բերում ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 4-րդ տուրի խաղում «Վոլգա»-ն հանդիպել էր «Սկա Էներգիա»-ի հետ: Հենց այդ խաղում էլ Սարկիսովը ստացել էր վնասվածքը: