Life

ԱՄՆ-ում մահացել Է Ուիթնի Հյուսթոնի դուստրը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում մահացել Է Ուիթնի Հյուսթոնի դուստրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 22 տարեկան հասակում մահացել Է երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ մի քանի ամիս կոմայում անցկացնելուց հետո, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC News-ը:

Հունվարի 31-ին Բոբի Քրիստինային հիվանդանոց Էին տեղափոխել այն բանից հատո, երբ նրա ամուսին Նիկ Գորդոնը նրան տանն անգիտակից վիճակում գտել Էր լողասենյակում: Բժիշկներն աղջկան մտցրել Էին արհեստական կոմայի մեջ գլխուղեղի այտուցման պատճառով: Այդ ժամանակվանից ի վեր Հյուսթոնի դուստրն ուշքի չի եկել, եւ նրան տեղափոխել են Ջորջիայի նահանգի Դուլութ քաղաքի բուժանկելանոց:

Հայտնի Է, որ ոստիկանությունը հետաքննությունն Է վարել Գորդոնի նկատմամբ: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ հայտնի երգչուհու դստեր մարմնի վրա գտել են վնասվածքի հետքեր, եւ քննիչները փորձել են պարզել դրանց հայտնվելու պատճառը: Նրա նկատմամբ այժմ վարվում Է արդյոք հետաննություն, հայտնի չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում