Պատահարներ

Դիարբեքիրում ահաբեկչության հետեւանքով երկու ժանդարմ է սպանվել

1 րոպեի ընթերցում

Դիարբեքիրում ահաբեկչության հետեւանքով երկու ժանդարմ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր նահանգում անցած գիշեր սպանվել է ժանդարմերիայի երկու աշխատակից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, շրջանի ղեկավարությունը հայտնել է, որ ահաբեկիչները պայթեցրել են ժանդարմերիայի տրանսպորտի ճանապարհին տեղակայված ավտոմեքենան:

Պատահարը տեղի է ունեցել Լիջե գավառում, որտեղ ահաբեկչական խմբավորման անդամները փորձում էին ապակայունացնել հասարակական կարգը: Խաչմերուկներից մեկում նրանք ավտոմեքենա էին այրել, եւ շրջան էին ուղղվել անվտանգության ուժեր՝ ծայրահեղականներից բխող վտանգը չեզոքացնելու համար:

«Ժանդարմերիայի աշխատակիցներին տեղափոխող զրահապատ տրանսպորտի վրա հարձակում է տեղի ունեցել: Ահաբեկիչները պայթեցրել են պայթուցիկով լի ավտոմեքենան: Ժանդարմերիայի երկու աշխատակից զոհվել է, չորսը՝ վիրավորվել են»,- ասվում է նահանգի ղեկավարության հայտարարությունում: Շրջանում հատուկ գործողություն է անցկացվում՝ հարձակվողներին գտնելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում