Հենրիխ Մխիթարյանի գոլը Գերմանիայի Սուպերգավաթի 10 լավագույնների շարքում է
1 րոպեի ընթերցում
![Հենրիխ Մխիթարյանի գոլը Գերմանիայի Սուպերգավաթի 10 լավագույնների շարքում է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/813314.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը Գերմանիա Սուպերգավաթի խաղարկության պատմության 10 լավագույնների թվում է:
Գերմանիայի Սուսպերգավաթի խաղարկության 2014 թվականի մրցաշրջանոմ Մխիթարյանը գեղեցիկ գոլով գրավել էր Մյունխենի «Բավարիա»-ի դարպասը: Հայ կիսապաշտպանի գոլը հայտնվել է 10-րդ հորիզոնականում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Բունդեսլիգայի կայքը:
Այժմ «Բորուսիա»-ն նախապաստրատվում է գալիք ամիս մեկնարկող Բունդեսլիգայի: Դորտմունդցիները մի շարք ընկերական հանդիպումներ են անցկացնում: