Տարածաշրջանային

Իրանը կարող Է 100 տոկոսով մասնավորեցնել մի շարք պետական ընկերություններ

1 րոպեի ընթերցում

Իրանը կարող Է 100 տոկոսով մասնավորեցնել մի շարք պետական ընկերություններ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կարող Է դիմել մի շարք պետական ընկերությունների լիակատար մասնավորեցման: Այս մասին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքահորերի եւ առեւտրի նախարար Մոհամադ Ռըզա Նեմաթզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դա կարելի Է անել մինչեւ 100 տոկոսով: Բացառությամբ ռազմավարական ձեռնարկությունների, որտեղ պետությունը պետք Է պահպանի բաժնետոմսերի առնվազն 20 տոկոսը»,- ասել Է նա:

Ըստ որում նախարարը նշել Է, որ ամենայն հավանականությամբ, խոշորագույն նավթընկերությունները չեն մասնավորեցվի, ի տարբերություն նավթաքիմիական եւ նավթավերամշակման ճյուղի ձեռնարկությունների: Նրա խոսքով՝ Իրանից պատժամիջոցների վերացումը կարագացնի այդ գործընթացը:

«Այն (մասնավորեցումը) թափ չի հավաքի, քանի դեռ պատժամիջոցները լիովին վերացված չլինեն, այդ թվում ԱՄՆ-ի կողմից: Բայց մենք արդեն լավ առաջարկություններ ունենք Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Ավստրիայից»,- եզրափակել Է Նեմաթզադեն, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում