Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մուհամեդնիյազ Մաշալովին դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության մեջ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-թուրքմենական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը և համոզմունք հայտնել, որ դեսպան Մաշալովն իր աշխատանքով կնպաստի քաղաքական, տնտեսական, գործնական, գիտական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության էլ ավելի ամրապնդմանը և խորացմանը:

Դեսպան Մաշալովը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կգործադրի ամեն ջանք տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու և երկկողմ կապերն առավել սերտացնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել է տնտեսական կապերի ակտիվացումը, առկա ներուժի լիարժեք օգտագործումը և այս առումով կարևորել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետարքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Հայերեն English Русский

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը