Համազգային հայ կրթական միության սաները հյուրընկալվել են Արցախի ԱԺ-ում

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության 10 երկրներից ժամանած թվով 35 երիտասարդի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում Վ. Բալայանը միության ներկայացուցիչներին ներկայացրել է Արցախի պատմությունը, իսկ այնուհետև անդրադարձել երկրի ներկայիս տնտեսական և քաղաքական զարգացումներին ու հեռանկարներին:

Ստանալով ամփոփ տեղեկություն Արցախի մասին՝ երիտասարդները ԼՂՀ ԱԺ փոխնախագահին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել:

Նրանք հիմնականում հետաքրքրվել են երկրի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տարաբնույթ թեմաներով, ինչպես նաև զինադադարի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր սահմանին տիրող իրավիճակով:

Բալայանը նշել է, որ Արցախի խաղաղության միակ երաշխավորը հայոց բանակն ու հայ զինվորն է, ով պատրաստ է համարժեք պատասխան տալ պետական սահմանը խախտել ցանկացող յուրաքանչյուրին :

Հանդիպման վերջում ԱԺ փոխնախագահը կարևորել է սփյուռքահայ երիտասարդության դերը հայրենադարձության, ինչպես նաև Արցախի ճանաչման գործընթացում:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա