Սպորտ

Համահայկական խաղերին առողջապահական միասնական շտաբ կկազմավորվի

1 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերին առողջապահական միասնական շտաբ կկազմավորվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հուլիսի 22-ին մասնակցել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված կազմով խորհրդակցությանը:

Խորհրդակցությունն ընթացել է կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, որին մասնակցել են Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի, ՀԽՀԿ գործկոմի անդամներ, աշխատակազմի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվողհարցեր, մասնավորապես՝ արտերկրից ժամանող պատվիրակություններին պատշաճ կերպով դիմավորելը և ճանապարհելը, տրանսպորտային միջոցների անհրաժեշտ քանակությունն ապահովելը, Համահայկական ամառային 6-րդ խաղերն ընդունող բոլոր քաղաքները համապատասխան խորհրդանշաններով զարդարելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում անդրադարձել են նաև առողջապահական միասնական շտաբ կազմավորելու և խաղերի անցկացման վայրերում առաջին շտապբուժօգնության խմբի ձևավորման հարցերին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ-ի կողմից խաղերի մասնակիցների և հյուրերի կարգապահության, անվտանգության, պատշաճ կարգուկանոնի ապահովմանն ու կազմակերպչական այլ հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում