«Մոլդե»-ի մարզիչը հիասթափված է «Փյունիկ»-ից կրած պարտությունից
1 րոպեի ընթերցում
![«Մոլդե»-ի մարզիչը հիասթափված է «Փյունիկ»-ից կրած պարտությունից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/812881.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգական «Մոլդե»-ի գլխավոր մարզիչ Տոր Օլե Սկուլերուդը հիասթափված է «Փյունիկ»-ից կրած պարտությունից:
«Ոչ, մենք չէին սպասում, որ կպարտվեինք: Հաղթանակի ակնկալիք ունեինք, և հիասթափված եմ: Արտագնա խաղերում դժվար է: Մենք ավելի շատ կենտրոնացած էինք, որ գոլ չընդունեինք, և մի քանի շանս տվեցինք մրցակցին: Հավանաբար, հոգնածություն կար, և պատճառն էլ շոգն էր: Փոփոխոություններն էլ իրենց օգուտը չտվեցին: Շնորհավորում եմ «Փյունիկ»-ին. նրանք շատ ավելի լավ էին խաղում, քան մեկ շաբաթ առաջ էր: Ես կառանձնացնեմ «Փյունիկ»-ից Զավեն Բադոյանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում նշեց Սկուլերուդը:
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկ»-ը երկու խաղերի արդյունքում դուրս մնաց ՉԼ-ից: