Սպորտ

«Փյունիկ»-ի համար Չեմպիոնների լիգան ավարտված է

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ի համար Չեմպիոնների լիգան ավարտված է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ի համար ավարտվեց որակավորման երկորրդ փուլում: «Փյունիկ»-«Մոլդե»՝ 1-0:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում «Փյունիկ»-ն առաջին խաղակեսում այդքան էլ աչքի չէր ընկնում և հիմնական գործողությունները ծավալում էր պաշտապնության գծում: Առաջին կեսն անցավ առանց դարպասի գրավման: Երկրորդ կեսի 74-րդ րոպեին «Փյունիկ»-ին հաջողվեց բացել խաղի հաշիվը: Հեռահար, շեշտակի հարվածով աչքի ընկավ Զավեն Բադոյանը: Հետագայում «Փյունիկ»-ն ավելին չկարողացավ անել, և երկու խաղերի ընդհանուր 1-5 հաշվով պարտվեց նորվեգական «Մոլդե»-ին՝ դուրս մնալով Չեմպիոնների լիգայից:

Այս թիմերի նախորդ խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվել էր խոշոր 5-0 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում