Արայիկ Բաղդադյանը գոհ է հայ ըմբիշների ելույթներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը համարում է կայացած:

«Ստեփան Սարգսյանի մրցաշարի արդյունքներն իսկապես գոհացուցիչ են ինձ համար: Երկար ժամանակ է՝ երեք չեմպիոն չենք ունեցել մեկ մրցաշարում: Տղաների մոտ առաջընթացն ակնհայտ է, նկատում եմ, որ հավատն է վերականգնվել Եվրոպական խաղերից հետո: Գլխավորը նաև այն է, որ մրցաշարն անցավ առանց լուրջ վնասվածքների: Հոբելյանական մրցաշարը կարող եմ կայացած համարել: Այն հուսադրում է աշխարհի առաջնությունից առաջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդադյանը:

Խոսելով բուն մրցաշարի մասին՝ Բաղդադյանը շեշտեց, որ այս մրցաշարում կային քաշային կարգեր, որոնք Բաքվի խաղերից ավելի ուժեղ կազմ էին հավաքել:

«Ինչ-որ տեղ իմ հույսերը չարդարացրեց Գարիկ Բարսեղյանը, ով պետք է գոնե եզրափակիչ հասներ, սակայն կիսաեզրափակչում լավ չմասնակցեց: Բայց նա գերազանց մասնակցեց բրոնզե մեդալի համար պայքարում: Դավիթ Սաֆարյանը մոտ երկու տարվա դադարից հետո կրկին մեդալ նվաճեց: Սա նրա համար առաջընթաց է: Մեր բոլոր մարզիկներն այս մրցաշարում գոտեմարտել են 60-70 տոկոսով: Դեռ զարգանալու տեղ ունեն»,-շեշտեց գլխավոր մարզիչը:

Բաղդադյանը վստահեցրեց, որ ընտրանին կհասցնի վերականգնվել աշխարհի առաջնության համար, որից առաջ դեռ երկու հավաք ունի:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում սեպտեմբերի 7-12-ը:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում