Սպորտ

Գևորգ Ղազարյանը 3 տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալական ակումբի հետ

1 րոպեի ընթերցում

Գևորգ Ղազարյանը 3 տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալական ակումբի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը համալրել է պորտուգալական «Մարիտիմու» թիմի կազմը:

Հայ կիսապաշտպանը «Մարիտիմու»-ին միացել է ազատ գործակալի կարգավիճակով և այդ թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Պորտուգալական այս ակումբը 34 հանդիպումից հետո 44 միավորով 9-րդ տեղը է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Bucket Group Sports Management կազմակերպության ֆեյսբուքյան էջը:

Ղազարյանը մինչ այս հանդես էր գալիս հունական «Օլիմպիակոս», «Կերկիրա» ակումբներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում