«Փյունիկ»-«Մոլդե» զույգի հաղթողը ՉԼ երրորդ փուլում կխաղա «Դինամո»-«Ֆոլա»-ի հաղթողի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում, որը գտնվում է շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:

Երևանի «Փյունիկ» և նորվեգական «Մոլդե» զույգի հաղթողի մրցակիցը կլինի «Դինամո»-«Ֆոլա» զույգի հաղթողը: Մյուս զույգերն են` «Պանատինաիկոս» (Հունաստան) - «Բրյուգե» (Բելգիա), «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Մոնակո» (Ֆրանսիա), ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Սպարտա» (Չեխիա), «Ռապիդ» (Ավստրիա) - «Այաքս» (Նիդեռլանդներ), «Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Շախտյոր» (Ուկրաինա), «Սարաեւո» (Բոսնիա-Հերցեգովինա) – «Լեխ» (Լեհաստան)` հաղթողը կխաղա «Բազել»-ի հետ (Շվեյցարիա,: «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Միլսամի» (Մոլդովա), «Սկենդերբեու» (Ալբանիա) – «Կրուզեյդերս» (Հյուսիսային Իռլանդիա), ՀԻԿ (Ֆինլանդիա) – «Վենտսպիլս» (Լիտվա), «Մարիբոր» (Սլովենիա) – «Աստանա» (Ղազախստան), «Սելթիկ» (Շոտլանդիա) – «Ստյարնան» (Իսլանդիա), «Ղարաբաղ» - «Ռուդար» (Չեռնոգորիա), «Տրենչին» (Սլովակիա) – «Ստյաուա» (Ռումինիա), «Պարտիզան» (Սերբիա) – «Դիլա» (Վրաստան), «Միտյուլանդ» (Դանիա) – «Լինքոլն» (Ջիբրալթար), ԱՊՕԵԼ (Կիպրոս) – «Վարդար» (Մակեդոնիա), «Հիբերնիանս» (Մալթա) – «Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել) հաղթողը կխաղա «Վիկտորիա»-ի հետ (Չեխիա), ՏՀՍ (Ուելս) – «Վիդեոտոն» (Հունգարիա), ԲԱՏԷ (Բելառուս) – «Դանդոլկ» (Հյուսիսային Իռլանդի), «Զալցբուրգ» (Ավստրիա) - «Մալմյո» (Շվեդիա) հաղթողը կխաղա «Ժալգիրիս»-ի հետ (Լիտվա):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, որակավորման երրորդ փուլի խաղերը կկայանան հուլիսի 28-29-ին և օգոստոսի 4-5-ին:

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից