Սպորտ

«Սպարտակ»-ի գլխավոր մարզիչը` հայ ֆուտբոլիստների մասին

1 րոպեի ընթերցում

«Սպարտակ»-ի գլխավոր մարզիչը` հայ ֆուտբոլիստների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը խոսել է Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի մասին: «Ես խոսել եմ թիմի բոլոր ֆուտբոլիստների հետ: Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի աչքերում կրակ կա: Երկուսի հետ տարաձայնություն չունեմ, իսկ ինչ եղել է անցյալում, կմնա անցյալում: Բոլորն էլ կստանան իրենց հնարավորությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ալենիչևի խոսքերը մեջ է բերում Sport-express պարբերականը:

Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանն օրեր առաջ, վերականգնվելով վնասվածքից, առաջին հանդիպումն անցկացրեց «Սպարտակ»-ի կազմում: Ընկերական խաղում «Սպարտակ»-ը հաղթեց «Սանկտ Գալենին», իսկ Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում