«Շիրակը» պարտվեց ԱԻԿ-ին՝ հանդիպումն ավարտելով 8 ֆուտբոլիստով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Տելե 2 Արենա» մարզադաշտում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2015/2016 թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը շվեդական ԱԻԿ-ի և Գյումրիի«Շիրակի» միջև. «ԱԻԿ»-«Շիրակ» 2-0:

25-րդ րոպեին շվեդական ակումբի ֆուտբոլիստները վաստակեցին 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն Բանգուրայի հարվածից հետո Վսեվոլոդ Երմակովը կարողացավ հետ մղել գնդակը: Այդուհանդերձ, 29-րդ րոպեին Հենոկ Գոյտոմն առաջ մղեց դաշտի տերերին՝ 1:0: 69-րդ րոպեին«Շիրակը» մնաց 10 ֆուտբոլիստներով, երբ խաղադաշտից հեռացվեց Արման Հովհաննիսյանը, իսկ 80-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը գյումրեցիներին թողեց 9 ֆուտբոլիստներով՝ կարմիր քարտ ցույց տալով Գոռ Մալաքյանին: 83-րդ րոպեին տանտերերը ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք, և Հենոկ Գոյտոմը դուբլ ձևակերպեց այս խաղում՝ 2:0: 85-րդ րոպեին գյումրեցիները մնացին 8 ֆուտբոլիստներով, երբ խաղադաշտից հեռացվեց Անդրանիկ Բարիկյանը: Չնայած շվեդական ակումբի գործադրած ջանքերին՝ հանդիպումն այդպես էլ ավարտվեց ԱԻԿ-ի հաղթանակով՝ 2:0 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին:

Հայերեն

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար