Հայ լրագրողը դատական գործ է հարուցել Անկարայի քաղաքապետի դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հայտնի հայ լրագրող Հայկո Բաղդաթը դատական գործ է հարուցել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի նկատմամբ սոցիալական հարթակներում հայերի մասին ոչ պատշաճ հայտարարություններ անելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Դատարան ներկայացրած հայցում Բաղդաթը պահանջել է Անկարայի քաղաքապետից վճարել 10 հազար թուրքական լիրա փոխհատուցում:

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը սոցիալական ցանցերում բազմիցս հայերին վիրավորող հայտարարություններով է հանդես եկել: Օրինակ, երբ Գերմանիայի Կանաչների կուսակցության `ծագումով թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը կոչ արեց Թուրքիային հայ-թուրքական սահմանը բացելու, Ցեղասպանությունը ճանաչելու և Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ, Գյոքչեքը այս առնչությամբ ռասիստական գրառում թողեց «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Գրառման մեջ Գյոքչեքը խնդրեց Ջեմ Օզդեմիրին պարզաբանել` արդյոք նրա ծագման մեջ կա՞ն հայկական արմատներ: Անկարայի քաղաքապետի կողմից նման ռասիստական գրառում անելը ապացուցեց, որ Թուրքիայում «հայ» որակումը շարունակում է դիտարկվել որպես վիրավորանք և անարգանք:

Մեկ այլ անգամ քաղաքապետը Ստամբուլում քրդերի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ցույցից առաջ հայտարարել էր, որ քրդական կուսակցության հանրահավաքին մասնակցելու նպատակով Եվրոպայից և Հայաստանից 150-200 հայեր են պատրաստվում գալ Ստամբուլ: «Ի՞նչ գործ ունեն նրանք հանրահավաքին: Քանի որ նրանք դա դիտարկում են որպես Հայաստանի փրկության ցույց: Ինձ լսող իմ քուրդ եղբայրներ՝ մի’ գնացեք այդ հանրահավաքին, քանի որ դա քրդերի հանրահավաքը չէ, հայերինն է»,- ասել էր Գյոքչեքը:

Հայերեն English

Հայաստանի առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿԾ-ում քննարկել են «Աբովյան» և «Արթիկ» ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրները

Սեուտա ներթափանցած շուրջ 50 հազար միգրանտներից ավելի քան 48 հազարը վերադարձել է Մարոկկո

Վարչապետն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան. քննարկվել են ՀՀ-ում ԱԲ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները

Առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները. Ռուբիո

Հայաստանի դեսպանն ու Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսը հանդիպել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին

Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի պատճառները պարզելու համար ներքին հետաքննություն կանցկացվի

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ

Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին