Սպորտ

Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է «Դինամո»-ի մարզչական շտաբում

1 րոպեի ընթերցում

Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է «Դինամո»-ի մարզչական շտաբում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է «Դինամո»-ի մարզչական շտաբում:

Մոսկվայի «Դինամո»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրեյ Կոբելևը: Մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Ալեքսանդր Սմիրնովը և Նիկոլայ Գոնհարը, ինչպես նաև հայկական ֆուտբոլի լեգենդ և ազգային թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Դինամո»-ի թվիթերյան էջը:

Ռոման Բերեզովսկին օրեր առաջ հայտարարել էր, որ կարող է շարունակել ելույթները ազգային թիմում, եթե լավ մարզավիճակում լինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում