Սպորտ

Մարադոնան սուր քննադատության է ենթարկել Մեսսին

1 րոպեի ընթերցում

Մարադոնան սուր քննադատության է ենթարկել Մեսսին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան անդրադարձել է կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լեո Մեսսի շուրջ պտտվող լուրերին և քննադատություններին:

«Արգենտինայի հավաքականի կազմում հանդես է գալիս աշխահի ուժեղ ֆուտբոլիստը: Նա 4 գնդակ է խփում «Ռեալ Սոսյեդատ»-ին, բայց չի կարողանում կպչել գնդակին ազգային թիմի կազմում: Պետք չէ ոչինչ ասել Մեսսին, նա Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ է՝ ինչպես մյուսները: Մեսսիին ոչ սպանել են և ոչ էլ բռնաբարել են: Ես քննադատում եմ, որ նա ավելի լավ խաղա հավաքականում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարադոնայի խոսքերը մեջ են բերում արգենտինական ԶԼՄ-ները:

Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո, երբ Արգենտինան պարտվեց Չիլիի հավաքականին, Մեսսին մեծ քննադատության արժանացավ արգենտինացների կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում