Սերժ Ավետիքյանը Խաչիկ գյուղում ավարտել է Պատրիկ Շենեի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սահմանային Խաչիկ գյուղում (Վայոց ձոր) ավարտվել են ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի ֆիլմի նկարահանման աշխատանքները: Կինոնկարում խաղալու և երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրը լինելու համար Հայաստան էր ժամանել անվանի դերասան Պատրիկ Շենեն:«Երկու օր առաջ Խաչիկ գյուղում վերջացրի իմ ֆիլմի նկարահանումները: Պատրիկ Շենեն ֆիլմի գլխավոր դերակատարն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի բացման ընթացքում նշեց Սերժ Ավետիքյանը՝ շնորհակալություն հայտնելով ֆիլմի աջակիցներին:

Նոր կինոնկարում կոմեդիայի գիծ կա, իսկ սցենարը Ավետիքյանը գրել է ֆրանսիացի դերասանի հետ: Գլխավոր հերոսը կորում է Հայաստանի սահմանային գյուղերից մեկում: Ֆիլմը թեթև ձևով շատ բաներ է շոշափում: Այն ներկայացնում է, թե ինչ է նշանակում սահմանին ապրել, շփվել մի մարդու հետ, որի լեզվով չես խոսում:

Ռեժիսոր, սցենարիստ, դերասան Սերժ Ավետիքյանը սովորել է Մյոդոնի դրամատիկական արվեստի դպրոցում, խաղացել ֆրանսիական դասական ու ժամանակակից խաղացանկի շատ ներկայացումներում: 1976-ին Փարիզում հիմնել է թատերական ընկերություն և մի շարք ներկայացումներ բեմադրել: 1982-ից սկսել է վավերագրական ֆիլմեր նկարահանել` միաժամանակ շարունակելով աշխատանքը որպես կինոյի և թատրոնի դերասան: 1988-ին հիմնել է սեփական կինոընկերությունը և հեղինակային ֆիլմեր նկարահանել: Զուգահեռաբար շարունակել է դերասանական գործունեությունը թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում: 2010-ին Ավետիքյանը «Շների կղզին» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին»: Նա կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված «Փարաջանով» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համահեղինակն է և գլխավոր դերակատարը: Բեմադրել է նաև «Անուշ» օպերան:

Հայերեն Русский

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո