Սպորտ

Իկեր Կասիլիասն արտասվել է «Ռեալ»-ի հրաժեշտի ասուլիսի ժամանակ

1 րոպեի ընթերցում

Իկեր Կասիլիասն արտասվել է «Ռեալ»-ի հրաժեշտի ասուլիսի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի և «Ռեալ»-ի արդեն նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասն արտասվել է հրաժեշտի մամուլի ասուլիս ժամանակ:

«Կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել «Ռեալ»-ի երկրպագուներին աջակցության համար: Նրանք կողքիս էին և ուրախ, և դժվարին ժամանակներում: Ես միշտ լինելու եմ «Ռեալ»-ի կողին և ասել եմ «Հալա Մադրիդ»: Այս մարզադաշտում ես սովորեցի բացի մարզիկ լինելուց նաև մարդ լինել: «Ռեալ»-ն ինձ սովորեցրեց մարդ լինել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կասիլիասի խոսքերը մեջ է բերում Goal կայքը:

Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնն 25 տարի լինելով «Ռեալ»-ում և լինելու «սերուցքայինների» մարզադպրոցի սանը կարիերան կշարունակի պորտուգալական «Պորտու»-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում