Կարճաղբյուրի տարածքում Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 200 հազար մանրաձուկ

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից հուլիսի 10-ին Սեւանա լիճ բաց թողնվեց 40 հազար հատ մինչեւ 30 գրամ եւ 160 հազար հատ մինչեւ 5 գրամ կշռող Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի մանրաձուկ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մազպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, պաշտոնական այլ անձինք:

«Նախկին ձկնաբուծական գործարանի փակվելուց հետո առաջին անգամ մանրաձկան բաց թողում իրականացվեց Կարճաղբյուր համայնքում, որտեղ տարածքի բնակլիմայական պայմաններն առավել նպաստավոր են իշխանի բազմացման համար: Մայրական կազմը ձեւավորվել է համալիր ծրագրի փորձնական փուլի ընթացքում, Սեւանա լճում տեղակայված տնտեսությունում, անցել է լուրջ գիտական փորձաքննություն եւ այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ լիճ են բաց թողնվում գենետիկորեն մաքուր Սեւանի իշխանի մանրաձկներ»,- հավաստեց Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի տնօրեն Արշակ Աղաջանյանը:

Հետագայում Ամառային իշխան եւ Գեղարքունի տեսակների մայրական կազմը կձեւավորվի Կարճաղբյուրի մանրաձկան արտադրության գործարանում, որը պատրաստ կլինի այս տարվա սեպտեմբերին եւ որտեղ կներդրվեն միջազգային լավագույն տեխնոլոգիաները: Նախատեսվում է, որ 2016 թվականին հիմնադրամի կողմից լիճ բաց կթողնվի մեկ միլիոնից ավելի մանրաձուկ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մազպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը եւ նրանց ուղեկցող պաշտոնական այլ անձինք այցելեցին նաեւ Կարճաղբյուրում կառուցվող մանրաձկան գործարան ծանոթացան շինարարության ընթացքին: Ինչպես հավաստեց «Սեւանի իշխան» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Գեւորգյանը, շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան:

«Սեւանի իշխանի արդյունագործական պաշարների վերականգնումը եղել է մեր ժողովրդի տասնամյակների երազանքը, որը սակայն մենք այսօր քայլ առ քայլ դարձնում ենք իրականություն: Մոտ ապագայում արդեն մենք կունենանք Սեւանի իշխանի արդյունագործական պաշարներ եւ արդյունահանման հնարավորություններ»,- նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն English

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին