Տարածաշրջանային

Դավութօղլուն կոալիցիայի բանակցությունների համար առաջինը կհանդիպի քեմալականների հետ

1 րոպեի ընթերցում

Դավութօղլուն կոալիցիայի բանակցությունների համար առաջինը կհանդիպի քեմալականների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հանձնարարել կառավարություն կազմել, հայտնել է մեջլիս մտած մյուս կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակացույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Դավութօղլուն տեղեկացրել է, որ առաջին հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 13-ին քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հետ, ապա հուլիսի 14-ին՝ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, իսկ հուլիսի 15-ին՝ քրդական Ժողովուրդների դեմակրատական կուսակցության հետ:

Քանի որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը միակուսակցական կառավարություն կազմելու համար, նախագահի հանձնարարականից հետո 45 օրերի ընթացքում մեջլիս անցած կուսակցությունները պետք է գան համաձայնության կոալիցիոն կառավարություն կազմելու հարցի շուրջ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չկազմվի, ապա երկրում կհրավիրվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում