Life

Բելառուսում մեկնարկում է «Սլավյանսկի բազար Վիտեբսկում» արվեստների փառատոնը

1 րոպեի ընթերցում

Բելառուսում մեկնարկում է «Սլավյանսկի բազար Վիտեբսկում» արվեստների փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստների միջազգային «Սլավյանսկի բազար Վիտեբսկում» փառատոնը, որին կմասնակցեն արտիստներ Ռուսաստանից, Իտալիայից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Ռումինիայից և այլ երկրներից, մեկնարկում է Բելառուսում հուլիսի 9-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնը կանցկացվի Վիտեբսկում հուլիսի 9-13-ը:

Էստրադային երգի կատարողների միջազգային մրցույթին կմասնակցի 21 արտիստ, որոնցից 15-ը կանցնեն եզրափակիչ և կպայքարեն գրան պրիի և 20 հազար դոլարի համար: Փառատոնի պաշտոնական՝ fest-sbv.by կայքը տեղեկացնում է, որ Հայաստանը էստրադային երգի կատարողների մրցույթին կներկայացնի 24-ամյա Աննա Պողոսյանը:

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև մանկական մրցույթ, որին կմասնակցեն պատանի տաղանդները: Մեծերի մրցութային ժյուրին կղեկավարի ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան, երգիչ Փոլադ Բյուլբյուլօղլուն, իսկ մանկական մրցույթի ժյուրին՝ ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Մալիկովը:

Փառատոնի գալա-համերգներին հանդես կգան ռուսական էստրադայի աստղերը, միջազգային հյուրերը, Եվրատեսիլի հաղթող Ալեքսանդր Ռիբակը, բրիտանացի երգչուհի Սոֆի Էլիս -Բեքստորը, գերմանական Dschinghis Khan և իտալական Ricchi E Poveri խմբերը: Կանցկացվեն նաև այլ երեկոներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում