«Բորուսիա»-ն հաղթել է. Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել
1 րոպեի ընթերցում
![«Բորուսիա»-ն հաղթել է. Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/811568.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ն ուսումնամարզական հավաքի շրջանակներում, որը թիմն անցկացնում է Ճապոնիայում, հաղթել է «Կավասակի»-ին:
Դորտմունդցիները 6 անպաստասխան գնդակ ուղարկեցին ճապոնական թիմի դարպասը: «Բորուսիա»-ն տարբեր կազմերով մրցեց առաջին և երկրորդ խաղակեսերում: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց երկրորդ կեսին և դարձավ գոլային փոխանցմամբ հեղինակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Դորտմունդի «Բորուսիա»-ն ասիական շրջագայության ընթացքում կլինի նաև Սինգապուրում և Մալազիայում: