Մեսսին հրաժարվել է «Կոպա Ամերիկա»-ի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսից
1 րոպեի ընթերցում
![Մեսսին հրաժարվել է «Կոպա Ամերիկա»-ի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/811389.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լեո Մեսսին հրաժարվել է «Կոպա Ամերիկա»-ի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսից:
«Անհավանական է այն, որ Մեսսին հրաժարվել է «Կոպա Ամերիկա»-ի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսից: Դա է եղել պատճառը, որ եզրափակչից հետո հանդիսությունը սկսվել է 10 րոպե ուշացմամբ: Կազմակերպիչները փորձել են համոզել նրան, սակայն չի ստացվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թվիթերի իր էջում գրել է InSport-ի հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերինը:
Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Արգենտինայի հավաքականը մրցում էր Չիլիի ընտրանու հետ: Արգենտինացիները զիջեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ` 1-4 հաշվով: