Սպորտ

«Շիրակ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումն ավարտեց հաղթանակով

1 րոպեի ընթերցում

«Շիրակ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումն ավարտեց հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Գյուրմրու «Շիրակ»-ը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Զրինսկի»-ին:

Մեկնարկային սուլիչից 17 րոպե անց գյոմրեցիները առաջ անցան հաշվի մեջ: «Շիրակ»-ի իվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհինն առաջ մղեց թիմին: Երկրորդ գնդակը «Շիրակ»-ը խփեց արդեն երկրորդ խաղակեսում: Դուբլի հեղինակ դարձավ Ժան-Ժակ Բուգուհինը, ով աչքի ընկավ արդեն 66-րդ րոպեին` օգտվելով պաշտպանների սխալից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց արդեն Բոսնիա և Հերցոգովինայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում