Կինո

Հոլիվուդը ձեռնամուխ Է եղել «Մոնոպոլիա» հանրաճանաչ խաղի Էկրանավորմանը

2 րոպեի ընթերցում

Հոլիվուդը ձեռնամուխ Է եղել «Մոնոպոլիա» հանրաճանաչ խաղի Էկրանավորմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդը ձեռնամուխ Է եղել «Մոնոպոլիա» սեղանի հանրաճանաչ խաղի Էկրանավորման ծրագրի իրականացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:

«Սցենարի ստեղծումը հանձնարարվել Է նորզելանդացի Էնդրյու Նիկոլին»,- հայտնել Է հրատարակությունը: Նա մեծ հռչակ ձեռք բերեց «Թրումանի շոուն» ֆիլմի սցենարի համար, որտեղ գլխավոր դերը խաղացել Է Ջիմ Քերին: Իր աշխատանքի համար Նիկոլը ներկայացվել Էր «Օսկար» մրցանակի:

Նոր կինոնկարի աշխատանքային անվանումը «Մոնոպոլիա» Է: Այն պատմում Է մի պատանու մասին, որը կյանքում հաջողության Է հասնում եւ բանտից ու շատ բաներից խուսափում այս խաղի շնորհիվ:

Կինոնկարի նկարահանումները պետք Է սկսվեն ընթացիկ տարվա ամենավերջին: Կինոնկարի ստեղծման նախաձեռնողներն են սեղանի խաղն արտադրողը՝ Hasbro ընկերությունը, եւ Հոլիվուդի Lionsgate կինոստուդիան: Ֆիլմի ռեժիսորն առայժմ հաստատված չԷ: Սակայն հայտնի Է, որ ավելի վաղ «Մոնոպոլիայի» նկատմամբ հետաքրքրություն Է դրսեւորել բրիտանացի հայտնի վարպետ Ռիդլի Սքոթը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, անցյալ դարում ԱՄՆ-ում ստեղծված «Մոնոպոլիա» խաղը, որը դասվում Է տնտեսական խաղերի կարգին, այսօր Էլ շատ մեծ ժողովրդականություն վայելող ընտանեկան խաղ Է մնում աշխարհի շատ երկրներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում