Life

ԱՄՆ-ում վիրահատել են իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում վիրահատել են իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը Նյու Յորքի հիվանդանոցում վերականգնվում Է մեջքի վիրահատությունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին հաղորդել Է EFE գործակալությունը:

«Անցյալ շաբաթ Խուլիո Իգլեսիասը մեջքի ստորին մասի ոչ մեծ վիրահատություն Է տարել»,- նշված Է Sony Music ձայնագրման ընկերության հայտարարության մեջ:

«Խուլիոն առօրյա գործունեության կվերադառնա այն բանից հետո, երբ կհանգստանա բժիշկների հանձնարարականների համաձայն»,- ասված Է հայտարարության մեջ:

Խուլիո Իգլեսիասի երաժշտական կարիերան սկսվել Է 1968 թվականին: Այդ ընթացքում ավելի քան 300 միլիոն ձայնագրություն Է վաճառվել ամբողջ աշխարհում, 71-ամյա երգիչը մինչ օրս հանդես Է գալիս համերգներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում