Life

Բեն Աֆլեքը եւ Ջենիֆեր Գառները պաշտոնապես հայտարարել են ապահարզանի մասին

1 րոպեի ընթերցում

Բեն Աֆլեքը եւ Ջենիֆեր Գառները պաշտոնապես հայտարարել են ապահարզանի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասաններ Բեն Աֆլեքը եւ Ջենիֆեր Գառները պաշտոնապես հայտարարել են առաջիկա ապահարզանի մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

«Երկարատեւ մտորումներից եւ հանգամանալից քննարկումից հետո մենք ընդունեցինք ամուսնալուծվելու դժվարին որոշումը: Մենք այսուհետեւ Էլ կսիրենք միմյանց, բարեկամներ կլինենք եւ կշարունակենք միասին դաստիարակել մեր երեխաներին»,- ասված Է զույգի հայտարարության մեջ: Աֆլեքը եւ Գառները նաեւ բոլորին կոչ են արել «այս դժվարին ժամանակներում» հարգել իրենց անձնական կյանքի իրավունքը:

Ըստ TMZ պորտալի տեղեկատվության՝ ապահարզանը տեղի կունենա սեփականության բաժանման հարցերի կարգավորումից հետո: Աֆլեքը եւ Գառներն, ինչպես նշում Է հրատարակությունը, մտադիր են իրենց երեք երեխաներին վերցնել համատեղ խնամակալության տակ:

Զույգի առաջիկա ամուսնալուծության մասին զանգվածային լրատվամիջոցները հաղորդել Էին տակավին 2015 թվականի մայիսին: 42-ամյա Աֆլեքը եւ 43-ամյա Գառներն ամուսնացել են 2005 թվականին: Զույգն ունի երկու դուստր եւ մեկ որդի:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում