Սպորտ

Նախարար Գաբրիել Ղազարյանը պարգևատրել է Ռուբեն Հակոբյանին

1 րոպեի ընթերցում

Նախարար Գաբրիել Ղազարյանը պարգևատրել է Ռուբեն Հակոբյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը պարգևատրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական Ռուբեն Յակովի Հակոբյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական Ռուբեն Յակովի Հակոբյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» մեդալով:

Ռուբեն Հակոբյանը եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին նախագահը (1990-1993 թթ.), իսկ մինչ այդ՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահը (1989-1991 թթ.):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում