Սիրիայի Հասաքե քաղաքից 60 հազար բնակիչներ են գաղթել ԻՊ-ի հարձակման հետևանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասաքե քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակման հետևանքով 60 հազար մարդ գաղթել է այնտեղից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գրասենյակը: Մոտ 200 հազար բնակիչներ փորձում են փախուստի դիմել՝ զգուշանալով ԻՊ-ի հարձակումներից:

ԻՊ-ն Հասաքեի վրա հարձակում է գործել հունիսի 25-ին: Քաղաքը բաժանված է կառավարական ուժերի և քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների: ՄԱԿ-ի տեղեկացմամբ՝ շուրջ 50 հազար մարդ տեղափոխվել է Հասաքե քաղաքիայլ վայրեր, իսկ տասնյակ հազար մարդիկ ապաստան են գտել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Ամուդա և Ղամիշլի քաղաքներում:

Նախքան պատերազմի սկսվելը Հասաքեի բնակչությունը կազմում էր մոտ 300 հազար մարդ:

Նախօրեին տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ն Հասաքեի Նաշուա շրջանի բնակիչներին քշում է իրենց տներից:

ԻՊ-ն հունիսի 25-ին հարձակվել է Հասաքե և Քոբանի քաղաքների վրա: Հարձակումը սկսվել է թուրք-սիրիական սահմանին ականապատ մեքենայի պայթեցմամբ:

«Իսլամական պետությունը» զանգվածային սպանություն է իրականացրել Քոբանի քաղաքի բնակիչների նկատմամբ: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքի և մերձակա գյուղի վրա հարձակման հետևանքով 146 մարդ է սպանվել ԻՊ-ի զինյալների ձեռքով:

Հայերեն

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը