ԴԱՄԱՍԿՈՍ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսային՝ Հասիչիէ շրջանում, տեղի ունեցած ճակատարմարտերի ընթացքում զոհվել է հայազգի երիտասարդ Արսեն Պետրոսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնում է «Եռագույն» կայքը:
Պետրոսյանը ծառայում էր Սիրիայի ազգային պաշտպանության ուժերի կազմում:
2011 թվականից ի վեր Սիրիայում շարունակվում է քաղաքացիական պատերազմը, ինչի հետևանքով զոհվել են նաև այդ երկրի հայազգի քաղաքացիներ: