Քաղաքականություն

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 29-ին կմեկնի Մինսկ: Բելառուսի մայրաքաղաքում հայկական պատվիրակությունը կմասնակցի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմումեն ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը և ԱրծվիկՄինասյանը:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Բելառուսի Հանրապետության

Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի,

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ

Միխայիլ Մյասնիկովիչի, Բրեստի մարզային և քաղաքային իշխանությունների

ղեկավարության հետ: Խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի նաեւ Բրեստի

ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորի հիշատակին նվիրված խաչքարի

բացմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում