Սպորտ

Կառլեն Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել «Անժի»-ի հետ

1 րոպեի ընթերցում

Կառլեն Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել «Անժի»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Կառլեն Մկրտչյանը պայմագիր է կնքել Մախաչկալայի «Անժի»-ի հետ: Մկրտչյանի պայմանագիրը «Անժի»-ի հետ կնքվել է երեք տարվա ժամկետով: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

Կառլեն Մկրտչյանը մինչ այդ, դեռևս 2013/14 մրցաշրջանում հանդես է եկել «Անժի»-ում, ինչպես նաև Երևանի «Փյունիկ»-ում, Դոնեցկի «Մետալուրգ»-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում