Մշակույթ

Դիրաբեիքիրի հայկական եկեղեցում համասյանական մշակմամբ հնչել են հայ հոգևոր երգերը

2 րոպեի ընթերցում

Դիրաբեիքիրի հայկական եկեղեցում համասյանական մշակմամբ հնչել են հայ հոգևոր երգերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում հայտնի հայ երաժիշտ, ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի նախաձեռնած «Լոյս ի լուսոյ» համերգաշարի հերթական ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական evrensel.net-ը, մեծ թվով մարդիկ եկեղեցու ներսում հնարավորություն են ունեցել ունկնդրելու հայկական հոգևոր երգերը՝ շարականներն ու տաղերը Համասյանի դաշնամուրային մշակմամբ:

Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսում Համասյանի և Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ Երևանի պետական կամերային երգչախմբի ելույթը տևել է ավելի քան մեկ ժամ:

Ժամանակակից Թուրքիայի տարածքում «Լոյս ի լուսոյ»-ի համերգաշարի մեկնարկը տրվել էր հունիսի 21-ին` պատմական հայկական մայրաքաղաք Անիում տեղի ունեցած համերգով: Հունիսի 23-ին համերգը կայացել էր Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու առջև: Հունիսի 27-ին այն կշարունակվի Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում, հունիսի 29-ին` Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի հայկական եկեղեցում: Նախագծի ավարտը Թուրքիայում տեղի կունենա հունիսի 30-ին Ստամբուլում` ջազային փառատոնի շրջանակում:

«Լոյս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը մեկնարկել է ապրիլի 24-ին: Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները հնչել են աշխարհի տարբեր երկրներում: Դեկտեմբերին համերգային շարքը կամփոփվի ԱՄՆ-ում: Բոլոր համերգները տեսագրվելու և ամփոփվելու են մեկ վավերագրական ֆիլմում: Համերգի ընթացքում հնչում են բացառապես հոգևոր երգերˋ շարականներ ու տաղեր՝ մշակված դաշնամուրի և երգչախմբի համար: 5-19-րդ դարերի հայ հոգևոր երաժշտությունը նոր շունչ է ստացել Համասյանի թարմ, երիտասարդական և ունկնահաճո մեկնաբանության միջոցով:

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում