Հասարակական

Երևանում ուժեղ քամուց տուժել է 3 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Երևանում ուժեղ քամուց տուժել է 3 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 25-ին, ժամը 17.30-ից սկսած ահազանգեր է ստացել, որ Երևան քաղաքում վնասվել են բազմաթիվ տների և շինությունների տանիքներ, կոտրվել են ծառեր. նախնական տվյալներով տուժել է երեք քաղաքացի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին նույն նախարարությունից:

Բոլոր դեպքերը սպասարկվում են:Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հունիսի 25-ին, ժամը17.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի 18-րդ փողոցի թիվ 1 տան դիմաց (30 մետրանոցի դիմաց) ծառ է ընկել:Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:Պարզվել է, որ ծառն ընկել է Նոր Խարբերդ 18-րդ փողոցի թիվ 1 տան (սեփականատեր Ա. Է.) հավաբնի տանիքի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում