Սպորտ

Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-ի հետ չի մեկնել Շվեյցարիա

1 րոպեի ընթերցում

Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-ի հետ չի մեկնել Շվեյցարիա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանը չի մեկնել «Սպարտակ»-ի հետ ուսումնամարզական հավաքի: «Սպարտակ»-ը հունիսի 24-ից ուսումնամարզական հավաքի է մեկնել Շվեյցարիա:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը գրում է, որ Մովսիսյանն անհատական մարզումներ կանցկացնի Մոսկվայում: Նա վերականգնվում է անցած մրցաշրջանում ստացած վնասվածքներից:

Յուրա Մովսիսյանը բաց թողեց նաև Հայաստանի ազգային թիմի նախորդ հանդիպումը` ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիայի հետ Երևանում կայացած խաղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում