Միջազգային

Սիրիացի հարյուրավոր փախստականներ Թուրքիայից վերադարձել են հայրենիք

2 րոպեի ընթերցում

Սիրիացի հարյուրավոր փախստականներ Թուրքիայից վերադարձել են հայրենիք

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի հարյուրավոր փախստականներ, որոնք հաստատվել էին Թուրքիայում, հունիսի 22-ին վերադարձել են Սիրիա այն բանից հետ, երբ քրդական ուժերը «Իսլամական պետության» ահաբեկիչներին վտարել են Թել Աբյադ գյուղաքաղաքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղեկություններ կան, որ սահմանն անցնողների մեծամասնությունը կանայք և երեխաներ են, ովքեր Թել Աբյադ են մեկնել թուրքական Աքչակալա գյուղաքաղաքից:

Նախորդ շաբաթվա ընթացքում քրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումներն իսլամիստներից ազատագրել էին Թել Աբյադը: Ռազմական գործողություններին աջակցել էր նաև միջազգային դաշինքն՝ իր օդային հարվածներչով:

Սիրիայի հյուսիսում թեժ բախումների հետևանքով այս ամսվա ընթացքում ավելի քան 23 հազար սիրիացիներ մտել էին թուրքական տարածք: Թուրքական ուժերը քրդերին մեղադրել էին բնակիչներին իրենց տներից տարհանման մեջ: Քրդական ուժերն իրենց հերթին հերքել էին մեղադրանքը և աջակցել բնակիչներին, որ նրանք վերադառնան իրենց վերհսկողության տակ գտնվող տարածքներ:

Սիրիական հակամարտության ընթացքում ավելի քան երեք միլիոն սիրիացիներ փախստականի կարգավիճակով հաստատվել են տարբեր երկրներում: ՄԱԿ-ի տվյալներով՝ շուրջ 7,6 միլիոն սիրիացիներ գաղթական են դարձել երկրի ներսում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում