Միջազգային

«Իսլամական պետության» գրոհայինները ականապատում են Պալմիրա հնագույն քաղաքը

1 րոպեի ընթերցում

«Իսլամական պետության» գրոհայինները ականապատում են Պալմիրա հնագույն քաղաքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամանական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականներ են տեղադրում Սիրիայում գտնվող հնագույն Պալմիրա քաղաքի ավերակներում, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռոյթերս» գործակալությունը, այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի՝ Լոնդոնում տեղակայված սիրիական կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ ծայրահեղականները պայթուցիկներ են տեղադրում իրենց վերահսկողության տակ գտնվող Պալմիրայի տարածքում, սակայն մինչ այժմ անհայտ է, պատրաստվում են նրանք պայթեցնել մշակութային օբյեկտները, թե նրանց թիրախը կառավարական ուժերն են, որոնք մայիսի կեսերից փորձում են հետ գրավել բնակելի տարածքը:

Պալմիրա քաղաքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգության հուշարձան, մայիսի 21-ին գրավվել է ԻՊ-ի կողմից՝ կառավարական ուժերի հետ կատաղի մարտերի արդյունքում եւ մինչ օրս գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում